Մատչելիության հղումներ

Կիևը Ռուսաստանը համարում է «ագրեսոր երկիր», իսկ Դոնբասը՝ «օկուպացված տարածքներ»


Ուկրաինայի դրոշը Գերագույն ռադայի շենքի վրա, արխիվ
Ուկրաինայի դրոշը Գերագույն ռադայի շենքի վրա, արխիվ

Ուկրաինայի խորհրդարանը այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է Դոնբասի վերաինտեգրման օրինագիծը:

Երկրի նախագահ Պետրո Պորոշենկոյի կողմից Գերագույն ռադա բերված օրինագիծը Ռուսաստանը ներկայացնում է որպես «ագրեսոր երկիր», ռուսամետ անջատականների վերահսկողության տակ գտնվող շրջանները ճանաչվում են «օկուպացված տարածքներ»:

Օրինագիծը նաև ենթադրում է Ուկրաինայի զինված ուժերի միավորված օպերատիվ շտաբի ստեղծում, որին կենթարկվեն Դոնբասի հակամարտության գոտու զորամիավորումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG