ՄԱԿ-ի նոր զեկույցում նշվում է, որ անցյալ տարի զինված հակամարտությունների հետևանքով աշխարհում ավելի քան 8 հազար երեխա է սպանվել կամ վիրավորվել։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դա անընդունելի է անվանել:
Երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացված ամենամյա «Երեխաները և զինված հակամարտությունները» զեկույցը ցույց է տալիս, որ զոհված երեխաների ամենամեծ թիվը արձանագրվել է Աֆղանստանում, ասված է ՄԱԿ-ի հայտարարությունում: