Մատչելիության հղումներ

Տասնյակ զոհեր Ռուսաստանում գնացքի և ավտոբուսի բախման հետևանքով


Ռուսաստանում անցած գիշեր գնացքի և ավտոբուսի բախման հետևանքով 16 մարդ է զոհվել, այդ թվում՝ մեկ երեխա: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի քննչական կոմիտեն:

Մյուս ուղևորները, որոնց թվում կան երեխաներ, տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ, փոխանցել է Ռուսաստանի քննչական կոմիտեն:

Պատահարը տեղի է ունեցել Վլադիմիրի մարզի Պետուշինսկի շրջանում՝ երկաթուղային անցման վրա:

Վլադիմիրի մարզի առողջապահության դեպարտամենտի տվյալներով՝ ավտոբուսում եղել է ընդհանուր թվով 53 մարդ, ուղևորներից 5-ը, այդ թվում՝ 2 երեխա, վերակենդանացման բաժանմունքում են: Երեխաների վիճակը գնահատվում է որպես ծայրահեղ ծանր:

Սանկտ Պետերբուրգ-Նիժնի Նովգորոդ գնացքի ուղևորների թվում տուժածներ չկան:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG