Այսօր Մոսկվայում բանակցում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանն, ով առաջին անգամ է պաշտոնական այցով ժամանել Ռուսաստան:
«Համոզված եմ, որ ձեր այցը կնպաստի մեր հարաբերությունների զարգացմանը»,- բանակցությունների բացման ընթացքում ասել է Պուտինը:
«Մենք մտադիր ենք ընդարձակել մեր համագործակցությունը խաղաղության և անվտանգության բնագավառում, ինչը կխթանի համաշխարհային տնտեսության զարգացումը»,- ասել է Սալմանը:
Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան աշխարհի առաջատարներն են նավթի արտահանման բիզնեսում:
Բանակցությունների օրակարգում նաև Սիրիային և Իրանին առնչվող խնդիրներ են: Ենթադրվում է, որ Պուտինը և Սալմանը կքննարկեն նաև S-400 տեսակի ռուսական հակաօդային պաշտպանության համակարգեր Սաուդյան Արաբիային վաճառելու հնարավորությունը: