Բրազիլիայի ոստիկանությունը ձերբակալել է երկրի Օլիմպիական կոմիտեի նախագահ Կարլոս Նուզմանին:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նա կասկածվում է Ռիո դե Ժանեյրոյում 2016 թվականի ամառային Օլիմպիական խաղերն անցկացնելու համար Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշ անդամների կաշառելու մեջ:
Ձերբակալված է նաև Բրազիլիայի Օլիմպիական կոմիտեի նախկին տնօրեն Լեոնարդո Գրյուները:
Երկու ձերբակալությունները կատարվել են «Անազնիվ խաղ» անվամբ հետաքննության շրջանակներում: