Մատչելիության հղումներ

Խորհրդարանը վավերացրեց հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու մասին համաձայնագիրը


Խորհրդարանի նիստերից մեկը, արխիվ

Ազգային ժողովն այսօր ձայների 7 դեմ, 87 կողմ հարաբերակցությամբ վավերացրեց հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու մասին համաձայնագիրը:

Համաձայնագրում մասնավորապես նշվում է, որ «հաշվի առնելով հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում Կողմերի տարածքների առանձնացվածությունը և դրանց սահմաններում լուծվող օպերատիվ-ռազմավարական խնդիրների ծավալը, անհրաժեշտ է ստեղծել զինված ուժերի միացյալ խմբավորում, որը կպաշտպանի կողմերի քաղաքացիներին և հասարակությանը արտաքին և ներքին ռազմական սպառնալիքներից»։

Նշենք, որ երեկ Ազգային ժողովում համաձայնագիրը քննարկվել էր բուռն մթնոլորտում։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG