Մատչելիության հղումներ

Amnesty International․ Եվրոպական պետությունները վտանգի տակ են դնում հազարավոր աֆղանստանցիների


Աֆղանստանից փախստականներ Եվրոպայում, արխիվ
Աֆղանստանից փախստականներ Եվրոպայում, արխիվ

Amnesty International-ը պնդում է, որ եվրոպական կառավարությունները վտանգի տակ են դնում հազարավոր աֆղանստանցիների՝ ստիպելով վերադառնալ հայրենիք, որտեղ կոպտագույնս ոտնահարվում են նրանց իրավունքները և որտեղ նրանց սպասում են կտտանքներ, առևանգում և մահ:

Հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության զեկույցը, որ հրապարակվել է այսօր, Եվրոպայի առաջնորդներին մեղադրում է «միջազգային իրավունքի կոպիտ խախտման» համար:

Զեկույցում կոնկրետ դեպքեր են նշվում, երբ ավելի վաղ Նորվեգիայից, Նիդերլանդներից, Շվեդիայից և Գերմանիայից արտաքսված մարդիկ Աֆղանստանում սպանվել են կամ ապրում են ահուսարսափի մեջ: Արտաքսվածների մեջ կան նաև երեխաներ, պատանիներ, ովքեր Եվրոպա մուտք էին գործել անչափահասի կարգավիճակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG