Մատչելիության հղումներ

Նիժնի Նովգորոդ-Երևան Mercedes Sprinter-ը Ռուսաստանում վթարվել է․ զոհեր չկան, 2 մարդ տեղափոխվել է հիվանդանոց


Ավտոմայրուղի Ռուսաստանում, արխիվ
Ավտոմայրուղի Ռուսաստանում, արխիվ

Այսօր վաղ առավոտյան Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը (ԱԻՆ) հաղորդել են, որ ժամը 1:55-ին տեղեկություն է ստացվել Միներալնիե Վոդի-Ալեկսանդրովսկոյե ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին:

«Պարզվել է, որ «Mercedes Sprinter» ARM 35 AS 530 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1954թ. ծնված Ումրշատ Իսկոյան) դուրս է եկել ավտոճանապարհից և հայտնվել առվակում: Ավտոմեքենան սպասարկում է Նիժնի Նովգորոդ-Երևան երթուղին: Ավտովթարի ժամանակ մեքենայում գտնվել է 16 մարդ, որոնցից մեկը՝ երեխա. զոհեր չկան: ՌԴ ԱԻՆ-ից հայտնեցին, որ ուղևորներ՝ 1961թ. ծնված Գոհար Հակոբյանը և 1967թ. ծնված Սալվի Ավետիսյանը տեղափոխվել են Պյատիգորսկ քաղաքի կլինիկական հիվանդանոց և Միներալնիե Վոդի քաղաքի կենտրոնական հիվանդանոց: Տուժածների առողջական վիճակը ճշտվում է», - ասված է Հայաստանի ԱԻՆ հաղորդագրությունում:

Նախարարությունը խոստանում է լրացուցիչ տեղեկություն տրամադրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG