Այսօր ԼՂ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Էնդրյու Շեֆերին:
ԼՂ ՊՆ հաղորդմամբ՝ հանդիպման մեկնարկին բանակի հրամանատարը շնորհավորել է ամերիկացի համանախագահին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հաջողություններ մաղթել վերջինիս իր առաքելության իրականացման գործում:
«Այնուհետև Արցախի Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությանն ու դրանից բխող զարգացումներին: Հանդիպմանը ներկա էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի օգնական Ալամանդա Գրիբին»,- նշված է հաղորդագրության մեջ: