Կալանքի տակ գտնվող ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին իր աջակիցներին կոչ է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրը Ռուսաստանով մեկ ցույցեր անցկացնել, չնայած իշխանությունները հայտարարել են, որ չարտոնված հանրահավաքների մասնակիցներին քրեական պատասխանատվություն է սպառնում:
Ինտերնետային իր կայքում Նավալնին գրել է. - «Հոկտեմբերի 7-ին մենք պետք է փորձենք բոլորս միասին խոսել... Պուտինը պետք լսի և թոշակի անցնի: Նա 18 տարի իշխում է, և դա բավարար է»:
Հոկտեմբերի 2-ին դատարանը Ալեքսեյ Նավալնիին 20 օրով կալանելու որոշում է կայացրել՝ չարտոնված հանրահավաքներին մասնակցելու կոչերի համար:
Պուտինի ծննդյան օրը Նավալնին չի կարող ցույցի մասնակցել: