Այսօր Կատալոնիայի ինքնավարության խորհրդարանի ղեկավարները հանդիպում են անցկացնում՝ որոշելու լիագումար նիստ հրավիրելու օրը: Նիստում ամփոփվելու են հոկտեմբերի 1-ին անցկացված անկախության հանրաքվեի արդյունքները:
Ենթադրվում է, որ խորհրդարանի նիստում կհռչակվի Կատալոնիայի անկախությունը:
Անկախությանը կողմ Կատալոնիայի երկու հիմնական կուսակցությունները առաջարկել են խորհրդարանի նիստն անցկացնել հոկտեմբերի 9-ին:
Իսպանիայի կենտրոնական իշխանությունները հանրաքվեն հակասահմանադրական և անօրինական են համարել:
Հիշեցնենք՝ կիրակի օրը Կատալոնիայում անցկացված հանրաքվեին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող կատալոնցիների ավելի քան 42 տոկոսը, նրանց շուրջ 90 տոկոսը կողմ է քվեարկել անկախությանը: