Մատչելիության հղումներ

Ռուսաստանը 2018 թվականից կարող է մասնակիորեն թույլատրել թուրքական լոլիկի ներկրումը երկիր: Այս մասին, «Հյուրիյեթի» փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը: Նրա խոսքով՝ ներկրման ծավալները, սակայն, չեն գերազանցի տարեկան 50 հազար տոննան:

Մինչ 2015 թվականի նոյեմբերին Սիրիայի տարածքում թուրքական զինուժի կողմից ռուսական ինքնաթիռի խոցման միջադեպը Թուրքիայից Ռուսաստան արտահանվող լոլիկի ծավալը մոտ 7 անգամ ավելի էր՝ տարեկան 346 հազար 747 տոննա: Դվորկովիչը նաև հայտնել է, որ թուրքական լոլիկի ներկրումը վերականգնելու առաջարկը ներկայացվել է Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությանը: Գյուղնախարար Ալեքսանդր Տկաչովն էլ իր հերթին նշել է՝ նախատեսվում է ռուսական շուկան թուրքական լոլիկի համար բացել միջսեզոնային շրջանում՝ տարվա վերջից մինչև հաջորդ տարվա գարուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG