Մատչելիության հղումներ

Լավրով. ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան «անկոչ հյուր է Սիրիայում»


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը համաարաբական Asharq Al-Awsat թերթին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանը մեծ նշանակություն է տալիս Թուրքիայի և Իրանի հետ համագործակցությանը` սիրիական ճգնաժամը կարգավորելու և Իրաքին աջակցելու «Իսլամական պետության» ահաբեկչական սպառնալիքների դեմ պայքարում:

«Բոլոր մակարդակներով գործնական համագործակցությունը, միջգերատեսչական աշխատանքային շփումները, որ տեղի են ունենում ամենօրյա ռեժիմով՝ համոզիչ վկայություն է, որ Թուրքիան և Իրանը առանցքային դեր են խաղում Սիրիայում և Իրաքում իրավիճակը կայունացնելու համար», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Սիրիայում «Իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի պայքարի մասին Լավրովն ասել է, որ կոալիցիան «անկոչ հյուր է Սիրիայում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG