Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի հատուկ զեկուցողն այցելել է «Աբովյան», «Սևան», «Վանաձոր» ՔԿՀ-ներ


ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դաինիուս Պուրասի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ն այցելել է «Աբովյան», «Սևան» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ, լսել դատապարտյալներին, ծանոթացել բժշկական ծառայությունների մատուցման և տեղադրված սարքավորումների որակին, առկա խնդիրներին և իրականացված բարեփոխումներին: Այդ մասին տեղեկացնում է Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը։

Ըստ հաղորդագրության, սեպտեմբերի 27-ին Քրեակատարողական ծառայությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ծառայության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանի և Դաինիուս Պուրասի միջև:

Հանդիպման ընթացքում քննարկվել են քրեակատարողական հիմնարկներում ազատազրկված անձանց` առողջության իրավունքից օգտվելու հետ կապված հարցեր, այդ թվում` այդ իրավունքի մատչելիության, հասանելիության առողջապահական ծառայությունների, բժշկական սարքավորումների որակի, ինչպես նաև խտրականության բացառման և առողջության հետ կապված կայուն զարգացման նպատակների վերաբերյալ:

Քննարկվել են նաև քրեակատարողական հիմնարկներում առաջնային բուժօգնության տրամադրման, ոչ-վարակիչ հիվանդությունների կանխարգելման և հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG