Մատչելիության հղումներ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն այցելում է Մոսկվա


Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն այսօր Մոսկվայում հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կրեմլը ավելի վաղ հայտնել էր, որ հոկտեմբերի 4-ին կայանալիք Պուտին-Մադուրո բանակցությունների ուշադրության կենտրոնում են լինելու երկու երկրների ռազմավարական գործընկերությունը տարբեր ոլորտներում զարգացնելու հարցերը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրները:

Մոսկվայում Մադուրոն մասնակցել է էներգետիկ համաժողովի:

Նավթով հարուստ Վենեսուելայի նախագահը երկրի ներսում գտնվում է ընդդիմադիր ցուցարարների, իսկ դրսից՝ Արևմուտքի խիստ քննադատության տակ, որոնց պնդմամբ՝ Մադուրոն ավտորիտար կառավարում է հաստատել:

Վենեսուելայի նախագահը Մոսկվայից հոկտեմբերի 5-ին մեկնելու է Բելառուս, այնուհետև՝ Թուրքիա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG