Մատչելիության հղումներ

Հունաստանը, Բուլղարիան և Ռումինիան աջակցում են Եվրամիությանը Սերբիայի անդամակցությանը


Սևծովյան Վառնա քաղաքում հոկտեմբերի 3-ին անցկացված գագաթնաժողովում Հունաստանի, Բուլղարիայի և Ռումինիայի վարչապետերը աջակցություն են հայտնել Սերբիայի անդամակցությանը Եվրամիությանը՝ խոստանալով ջանքեր գործադրել գործընթացը արագացնելու համար: Նրանք նշել են, որ դա կօգնի երաշխավորելու տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը: «Մենք բոլորս գիտենք, որ Սերբիայի տեղը Եվրոպական միությունն է», - լրագրողներին ասել է Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը:

Գագաթնաժողովին մասնակցել է նաև Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը: Հանդիպմանը քննարկվել են համատեղ ծրագրերը, տնտեսական և էներգետիկ համագործակցությունը, ինչպես նաև անվտանգության խնդիրները:

Չնայած Եվրամիությանը անդամակցելու ձգտումներին՝ Սերբիայի նախագահը հոկտեմբերի 3-ին Բրյուսելին մեղադրել էր Կոսովոյի և Կատալոնիայի հարցերում երկակի ստանդարտներ ցուցաբերելու համար: Եվրամիությունը չի ընդունում Կատալոնիայի անկախության հանրաքվեն, բայց պաշտպանել էր Սերբիայից Կոսովոյի անջատվելը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG