Մատչելիության հղումներ

Ռուսաստանը հայտնում է, որ Սիրիայում ծանր հարված է հասցրել «Ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորմանը


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը այսօր հայտնել է, որ ռուսական օդուժի ավիահարվածները ոչնչացրել են «Ալ-Նուսրա ճակատի» 12 դաշտային հրամանատարների և ծանր վիրավորել խմբավորման ղեկավարին: Սպանվել են նաև շուրջ հինգ տասնյակ թիկնապահներ:

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Իգոր Կոնաշենկովը երեկ ասել է, որ ռազմական հետախուզությունը պարզել էր հրամանատարների հավաքի ժամկետն ու վայրը: Նրա ասելով՝ մի քանի անկախ աղբյուրներ վկայում են, որ խմբավորման ղեկավար Աբու Մուհամադ ալ-Ղոլանին կորցրել է ձեռքը և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

«Ալ-Նուսրա ճակատը» համարվում է միջազգային ահաբեկչական «Ալ-Ղաիդա» խմբավորման մասնաճյուղը Սիրիայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG