Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախագահը այսօր կայցելի Իրան


Իրանի նախագահ Հասան Ռոհանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր կայցելի Իրան, որտեղ բանակցություններ կունենա նախագահ Հասան Ռոհանիի և հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի հետ:

Ակնկալվում է, որ բանակցությունների հիմնական թեման իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեն է լինելու, որին թե՛ պաշտոնական Անկարան, թե՛ Թեհրանը դեմ են:

Քրդերի անկախության հանրաքվեն չեն ընդունում նաև Միացյալ Նահանգները, ՄԱԿ-ը՝ նշելով, որ դա կարող է ապակայունացնել Իրաքը և խանգարել «Իսլամական պետության» դեմ պայքարին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG