Ռուսաստանը սկսել է ՄԻԳ-29 կործանիչներ փոխանցել Սերբիային։ «Անտոնով-124» խոշոր բեռնատար ինքնաթիռը երեկ արդեն երկու կործանիչ է տեղափոխել Սերբիա։
Ընդհանուր առմամբ Բելգրադը վեց ՄԻԳ կստանա Մոսկվայից։ Մյուս 4 կործանիչները Սերբիա կհասնեն հավանաբար մինչև հոկտեմբերի 20-ը։
Սերբիայի պաշտպանության նախարար Զորան Ջորջևիչն ավելի վաղ հայտարարել էր, որ ՄիԳ-29 օդանավերն անվճար են տրամադրվելու Սերբիային Ռուսաստանի օդուժի պահուստից, և որ դրանց արդիականացման վրա մոտավորապես 185 միլիոն եվրո է ծախսվելու:
Գործարքի շուրջ համաձայնությունը ձեռք էր բերվել անցած տարի Սերբիայի վարչապետի Մոսկվա այցի ժամանակ: