Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահն առաջին այցն է կատարում տարածաշրջան


ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆեր

Այս շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը կկատարի իր առաջին պաշտոնական այցը Երևան և Բաքու՝ հանդիպելու տեղի պաշտոնատար անձանց և տեղում ծանոթանալու իրավիճակին:

Այս մասին հաղորդում է Երևանում ԱՄՆ դեսպանությունը, հավելելով, որ տարածաշրջանում գտնվելու ընթացքում Շեֆերը, Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին, կմասնակցի նաև բարձր մակարդակի հանդիպումների:

«ԱՄՆ-ը պաշտպանում է ԼեռնայինՂարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը և կշարունակի ակտիվորեն աշխատել կողմերի հետ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբիհամանախագահ:

Պ-ն Շեֆերը, որպես ԱՄՆ համանախագահ, պաշտպանում է մեր վաղեմի քաղաքականությունը՝ ընդունված Մինսկի խմբի եռանախագահների շրջանում, այն է՝ արդարացի կարգավորումը պետք է հիմնվի միջազգային իրավունքի վրա, որը ներառում է Հելսինկյան եզրափակիչ ակտը և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների ու ինքնորոշման սկզբունքները»,- նշված է դեսպանատան հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG