Մատչելիության հղումներ

Զինված հարձակում Լաս Վեգասի կազինոներից մեկում, կա առնվազն երկու զոհ


Կազինոյի տարածքը հարձակումից հետո
Կազինոյի տարածքը հարձակումից հետո

Ամերիկյան Լաս Վեգաս քաղաքի ոստիկանությունը հաղորդում է, որ հրազենային վիրավորումներ ստացած բազմաթիվ մարդիկ են տեղափոխվել քաղաքի հիվանդանոցներ:

Դա տեղի է ունեցել քաղաքի կազինոներից մեկի վրա իրականացված հարձակման հետևանքով:

Ամերիկյան աղբյուրների տեղեկություններով՝ անհայտ անձը անկանոն կրակ է բացել Լաս Վեգասում գտնվող Mandalay Bay կազինոյի տարածքում կազմակերպված համերգի ընթացքում:

Ականատեսներից ոմանք պնդում են, որ հարձակման հեղինակներն առնվազն երկուսն էին:

Reuters-ի տեղեկություններով՝ հարձակման հետևանքով առնվազն երկու զոհ կա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG