Մատչելիության հղումներ

Իսպանիայից Կատալոնիայի անկախության օգտին քվեարկել է հանրաքվեի մասնակիցների 90 տոկոսը


Իսպանիայից Կատալոնիայի անկախության օգտին քվեարկել է հանրաքվեի մասնակիցների 90 տոկոսը։

Հոկտեմբերի 1-ին բռնություններով ուղեկցված քվեարկության նախնական արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, Կատալոնիայի առաջնորդ Կարլես Պուջդեմոնթին հեռուստատեսային ուղերձում հայտարարեց՝ «հույսի և տառապանքի այս օրը, Կատալոնիայի քաղաքացիները վաստակել են անկախ պետություն ունենալու իրավունքը՝ հանրապետության տեսքով»:

Վերջին օրերին ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացվել Կատալոնիայում: Իսպանիայի գերագույն դատարանը արգելել էր հանրային շենքերը օգտագործել որպես ընտրական տեղամասեր: Ոստիկանությունը փակել էր ընտրատեղամասերի մուտքերը։ Նրանք ընտրողներին չէին թույլատրում քվեարկել, առգրավում էին քվեատուփերը:

Ընտրատեղամասերից որոշները, այնուամենայնիվ, բացվել էին: Կատալոնիայի իշխանությունները հայտարարել են, որ ընտրողները կարող են քվեարկությունը կատարել տանը և թերթիկը բերել բացված ընտրատեղամասերից մեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG