Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը մասնակցեց Գյումրիի օրվա տոնական միջոցառումներին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Գյումրիի օրվա տոնակատարությանը:

Նախագահը նախ մասնակցել է հացի փառատոնին: Այնուհետև ներկա է գտնվել Գյումրիի մանկապատանեկան արվեստի պալատի` նախկին պիոներական պալատի բացմանը: 29 տարի տնակային պայմաններում գործելուց հետո կենտրոնը վերջապես կգործի քարաշեն կառույցում:

«Շատ ծանր տնակային պայմաններում 29 տարի գոյատևեցին, բայց էլի պատվով, փառքով կարողացան շատ դափնիներ շահել, շատ տեղերում պատվով դուրս բերել մեր Գյումրի քաղաքը», - իր բացման խոսքում ասաց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Գյումրին զբոսաշրջության կենտրոն դարձնելու` վարչապետ Կարեն Կարապետյանի ծրագիրն իրականացվում է Ռուսաթավելի փողոցում. այսօր Սերժ Սարգայանն այցելեց այդ փողոց, ծանոթացավ կատարված աշխատանքներին:

Քաղաքի օրը նշվում է արդեն 14-րդ տարին, մինչև ուշ երեկո շարունակվում են տոնական միջոցառումները, վերջում համերգ ու հրավառություն է լինելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG