Շիրակի մարզկենտրոնում այսօր «Իմ հին ու նոր Գյումրին» կարգախոսի ներքո նշում են «Գյումրու օրը»:
Տոնակատարությունների շրջանակներում տեղի կունենան Գյումրու Մանկապատանեկան արվեստի պալատի շենքի բացման արարողությունը, «Երեխաներ և գույներ» մանկական միջոցառումը (Բագրատունյաց պուրակ), նախկին Ալեքսանդրովսկի, այժմ՝ Քըրք Քըրքորյանի ճեմափողոցում կկայանա «Արհեստների փառատոնը», իսկ Հացի փառատոնը կանցկացվիՔաղաքային կենցաղի ու ժողովրդական ճարտարապետության թանգարանի բակում:
Տեղի կունենա նաև Հովհաննես Շիրազի անտիպ «Հուշարձան հայրիկիս» գրքի շնորհանդեսը:
Ավելի ուշ՝ Գյումրու կենտրոնական հրապարակում տեղի կունենա նաև ռետրո մեքենաների ցուցադրություն ու փողային նվագախմբի ելույթը: Օրը կավարտվի կենտրոնական հրապարակում՝ տոնական համերգով և հրավառությամբ:
Միջոցառումների անցկացման համար համայնքային բյուջեից տրամադրվել է 8 մլն դրամ: