Մատչելիության հղումներ

Թբիլիսիում բացվեց Հարավային Կովկասում ամենամեծ առևտրի կենտրոնը


Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին

Վրաստանի մայրաքաղաքում այսօր բացվել է Tbilisi Sea Plaza առևտրի կենտրոնը, որը համարվում է ամենամեծը Հարավային Կովկասում: Ծրագիրն իրականացվել է Չինաստանի 150 միլիոն դոլարի ներդրումների շնորհիվ: Ավելի քան 400 խանութներ և այլ օբյեկտներ ընդգրկող կենտրոնը նաև առաքումներ է կատարելու դեպի Եվրասիական տարածաշրջան:

Առևտի կենտրոնի պաշտոնական բացմանը մասնակցել են Վրաստանի և Թբիլիսիի ղեկավարները, Վրաստանում Չինաստանի դեսպանը և ներդրումները կատարած չինական Hualing Group ընկերության նախագահը:

«Չինաստանը մեր տնտեսությունում ամենախոշոր ներդրումներ կատարողներից մեկն է և երկու երկրների միջև համագործակցության խորացումը մեր կառավարության գլխավոր առաջնահերթություններից մեկն է», - Agenda կայքի փոխանցմամբ ասել է Վրաստանի վարչապետը, հատկապես ընդգծելով վերջերս երկու երկրների միջև ազատ աևտրի պայմանագրի ստորագրումը: - «Ես դա պատմական պայմանագիր եմ համարում», - ասել է Կվիրիկաշվիլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG