Մատչելիության հղումներ

Կոնգոյում աղետի ենթարկված օդանավի անձնակազմի բոլոր 12 անդամները զոհվել են, այդ թվում՝ 3 ուկրաինացի


Արխիվ. "An-12" ռազմա-տրանսպորտային օդանավ
Արխիվ. "An-12" ռազմա-տրանսպորտային օդանավ

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում շաբաթ օրը աղետի ենթարկված ռազմական տրանսպորտային օդանավի անձնակազմի բոլոր 12 անդամները զոհվել են: Նրանցից երեքը Ուկրաինայի քաղաքացիներ են:

Այս մասին հայտնել է «112 Ուկրաինա» հեռուստակայանը՝ վկայակոչելով Ուկրաինայի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը:

«An-12» ռազմական տրանսպորտային օդանավը օդ է բարձրացել Կինշասայի օդանավակայանից, բայց քիչ անց այրվել ու ցած է ընկել: Նախնական վարկածով՝ վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG