Մատչելիության հղումներ

Ռուսաստանի Արևելյան զինվորական օկրուգում տեղի ունեցած միջադեպի արդյունքում 4 զինծառայող է սպանվել


ՌԴ ԶՈւ զինծառայողը զորավարժության ժամանակ, արխիվ
ՌԴ ԶՈւ զինծառայողը զորավարժության ժամանակ, արխիվ

Ռուսաստանի Արևելյան զինվորական օկրուգում, Ամուրի մարզում սպանվել է ծառայակիցների վրա նախօրեին կրակ բացած զինվորը: Ենթասպա Հասան Աբդուլախադովը ինքնաձիգից կրակ էր բացել՝ սպանելով վաշտի հրամանատարին և երկու զինվորի, ևս երկու զինվորներ վիրավորվել էին:

Միջադեպը տեղի էր ունեցել գիշերային հրաձգության վարժանքների ժամանակ: Հասան Աբդուլախադովը փախուստի էր դիմել:

«Ինտերֆաքս»-ը հաղորդում է, որ նրան հայտնաբերել են, բայց տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ Աբդուլախադովը սպանվել է: Արևելյան զինվորական օկրուգի մամուլի ծառայությունից ասել են, որ նա զինված դիմադրություն էր ցույց տվել:

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հանձնաժողով է ուղարկել՝ տեղում ուսումնասիրելու համար միջադեպը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG