Մատչելիության հղումներ

Ալավերդու քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ն գործող քաղաքապետին չի առաջադրի


Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյան, արխիվ
Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյան, արխիվ

Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) Ալավերդու քաղաքապետի նոյեմբերի 5-ին կայանալիք ընտրություններին կառաջադրի ոչ թե գործող քաղաքապետ, հանրապետական Կարեն Փարեմուզյանի, այլ Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Սասուն Խեչումյանի թեկնածությունը։ Այս լուրը «Ազատության» հետ զրույցում հաստատեց իշխող կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը, նշելով, որ Հանրապետականի Լոռու տարածքային բաժանմունքում հարցը քննարկել են և եկել նման եզրակացության, առաջիկայում այս մասին ՀՀԿ-ն պաշտոնական որոշում կընդունի։

Սասուն Խեչումյանը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի Ալավերդու քաղաքապետ եղած տարիներին քաղաքապետարանի իրավաբանն էր, մեկուկես տարի առաջ պաշտոն էր ստացել մարզպետարանում։

Ալավերդիում քննարկում էին գործող քաղաքապետ Կարեն Փարեմուզյանի և Ալավերդու պղնձաձուլական գործարանի տնօրեն Լուսինե Մեջլումյանի հնարավոր թեկնածությունները։ Սակայն Հանրապետականը, փաստորեն, երկու տարբերակն էլ մերժել է։

Փարեմուզյանը մինչև քաղաքապետ դառնալը պաշտոն է զբաղեցրել Ալավերդու «Էյ Սի Փի» ընկերությանը պատկանող գործարանում և լուրջ կոնֆլիկտ ունենալով՝ ազատվել է աշխատանքից։ 2015 թվականի ընտրություններում գործարանը պաշտպանել է նրա մրցակից թեկնածուին՝ Արթուր Աբգարյանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG