Մատչելիության հղումներ

Պուտինը կայցելի Թուրքմենստան


Արխիվ. Պուտինի և Բերդիմուհամեդովի հանդիպումը Սոչիում, 2016-ի նոյեմբերի 1-ին:
Արխիվ. Պուտինի և Բերդիմուհամեդովի հանդիպումը Սոչիում, 2016-ի նոյեմբերի 1-ին:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 2-ին պաշտոնական այց կկատարի Թուրքմենստան: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Ակնկալվում է, որ բանակցությունների ընթացքում քննարկվելու են քաղաքական, առևտրատնտեսական, գիտակրթական և մշակութային ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման առանցքային հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային հրատապ խնդիրները», - նշված է հաղորդագրությունում:

Պուտինը այցը կատարում է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հրավերով: Ռուսաստանի նախագահը վերջին անգամ Թուրքմենստան էր այցելել 2012 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG