Հնդկաստանի պաշտոնյաները հայտնում են, որ Մումբայի երկաթուղային կայարանում հրմշտոցի հետևանքով առնվազն 22 մարդ է զոհվել, 30-ը վիրավորվել են:
Խուճապն առաջացել է երկաթգծերի վրայով անցնող հետիոտնային կամրջի վրա, երբ մարդիկ լսել են, թե անցումը փլուզվում է: Հրմշտոցից խուսափելու համար մարդիկ սկսել են ցատկել կամրջից, կախվել արգելապատնեշներից:
Պաշտոնյաներն ասել են, որ հորդառատ անձրևից պատսպարվելու նպատակով կամրջի ծածկի տակ շատ մարդ էր հավաքվել՝ է՛լ ավելի մեծացնելով պիկ ժամերին բնորոշ կուտակումները: