Մատչելիության հղումներ

Ալեքսեյ Նավալնին այսօր բերման է ենթարկվել առանց որևէ պատճառի և բացատրության


Ալեքսեյ Նավալնի, արխիվ
Ալեքսեյ Նավալնի, արխիվ

Մոսկվայում ձերբակալվել է կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար, ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին: Թվիթերում նա գրել է, որ ոստիկանները, առանց որևէ պատճառի, իրեն ձերբակալել են շենքի նրբանցքում, երբ դուրս է եկել բնակարանից:

Նավալնին հայտնում է, որ պատրաստվում էր գնալ երկաթուղային կայարան՝ Նիժնի Նովգորոդ մեկնելու համար, որտեղ պետք է մասնակցեր հանրահավաքի:

«Ախ, ծերուկ Պուտինը ինչքան չի ուզում, որ ես լինեմ Նիժնի Նովգորոդի հանրահավաքում», - Ինստագրամում գրել է Նավալնին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG