Մատչելիության հղումներ

Թուրքիան, Իրաքը և Իրանը կհամաձայնեցնեն իրենց պատասխանը քրդերի հանրաքվեին


Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմ, արխիվ
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմ, արխիվ

Թուրքիայի վարչապետը երեկ հայտարարել է, որ ցանկանում է Իրանի և Իրաքի առաջնորդների հետ գագաթնաժողով անցկացնել` համաձայնեցնելու իրենց պատասխանը իրաքյան Քուրդիստանում անցկացված անկախության հանրաքվեին:

«Մենք մտադիր ենք առաջիկայում հավաքվել` համաձայնեցնելով հետագա անելիքները», - ասել է Բինալի Յըլդըրըմը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Թուրքիան, Իրանն ու Իրաքը դեմ են քրդերի անկախացմանը։ Իրաքի խորհրդարանը իր 8-կետանոց որոշման մեջ չորեքշաբթի օրը նաև դիմել է հարևան պետություններին` քրդական երկրամասը կատարյալ շրջափակման ենթարկելու կոչով:

Սեպտեմբերի 25-ին իրաքյան Քուրդիստանում անցկացված հանրաքվեում, հիշեցնենք, ձայների 92․73 տոկոսը տրվել է անկախության օգտին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG