Ամերիկայի Միացյալ Նահանգներում Ռուսաստանի Դաշնության նախկին դեսպան Սերգեյ Կիսլյակը, որի պաշտոնավարման ժամանակաշրջանում ի հայտ է եկել ԱՄՆ նախագահական ընտրություններին ռուսների միջամտության սկանդալը, դարձել է խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնային խորհրդի անդամ:
Կիսլյակը երեկ է ստանձնել է սենատորի պաշտոնը և Դաշնային խորհրդում ներկայացնում է Մորդովիայի հանրապետությունը:
67-ամյա Կիսլյակը 2008 թվականից մինչև այս տարվա հուլիսն է աշխատել որպես ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան:
2016 թվականներին հրապարակվել են տեղեկություններ Կիսլյակի և նախագահության հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի թիմի բարձրաստիճան ներկայացուցիչների շփումների մասին: Կիսլյակի զրուցակիցներն են եղել, մասնավորապես, ԱՄՆ ներկայիս նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինը, արդարադատության նախարար Ջեֆ Սեշընզը և Թրամփի փեսա՝ ավագ խորհրդական Ջարեդ Քուշները:
Դոնալդ Թրամփը մշտապես պնդել է, որ այդ շփումներում անպատշաճություն չկա, և դրանք որևէ կերպ չեն ազդել ընտրությունների արդյունքի վրա: