Մատչելիության հղումներ

Սոցցանցերի ղեկավարները և ԱՄՆ օրենսդիրները քննարկում են ռուսական միջամտության հարցը


Twitter սոցցանցի լոգոն
Twitter սոցցանցի լոգոն

Twitter սոցիալական ցանցի բարձրաստիճան պաշտոնյաները այսօր կայցելեն ԱՄՆ Կոնգրես, որտեղ նախատեսված է 2016 թվականների նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության թեմայով դռնփակ քննարկում: Նմանօրինակ հանդիպում վերջերս անցկացվել է նաև Facebook ցանցի ղեկավարների հետ:

Կոնգրեսի երկու պալատների՝ Ներկայացուցիչների տան և Սենատի հանձնաժողովներում առաջարկում են առաջիկա ամիսներին կազմակերպել նաև հրապարակային քննարկումներ:

Կոնգրեսը ցանկանում է լսել երեք հսկայական սոցցանցերի՝ Twitter-ի, Facebook-ի և Google-ի ղեկավարների և փորձագետների մեկնաբանությունները:

Հանձնաժողովները հետաքննում են սոցիալական ցանցերի միջոցով կեղծ լուրեր ու քաղաքական քարոզ տարածելու և ամերիկացի օգտատերերին ու հանրությանն ապակողմնորոշելու հարցը:

Facebook-ը և Twitter-ն օգտագործում են տարբեր տեսակի հարթակներ: Օգտատերը կարող է անանուն գրանցվել Twitter-ում, որը Facebook-ի համեմատությամբ ունի ավելի մեծ թվով հանրային օգտահաշիվներ:

Ամերիկացի օրենսդիրները մտահոգություն են հայտնել Twitter-ով ապատեղեկատվության տարածումը դյուրացնող անանուն «համացանցային ռոբոտների» (bot-երի) վնասակարության կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG