Մատչելիության հղումներ

Վազգեն Խաչիկյանը «պատժի լրիվ կրումով» ազատ է արձակվել. ԱՆ ՔԿՎ


Վազգեն Խաչիկյանը դատարանում, Երևան, մարտ, 2013թ․
Վազգեն Խաչիկյանը դատարանում, Երևան, մարտ, 2013թ․

Սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանը այսօր ազատ է արձակվել։ Տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատեցին Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից։ Ճշտող հարցին, թե ինչ հիմքով է նա ազատվել, վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը պատասխանեց՝ «Խաչիկյանը ազատ է արձակվել պատժի լրիվ կրումով»։

Վազգեն Խաչիկյանը 2014 թվականի դեկտեմբերին դատապարտվեց 12 տարվա ազատազրկման՝ կազմակերպված խմբով բյուջեից 300 միլիոն դրամ խարդախությամբ հափշտակելու ու յուրացնելու համար։

Թե ինչպես է ստացվել, որ մոտ երեք տարի առաջ 12 տարվա ազատազրկման դատապարտված Խաչիկյանը «պատժի լրիվ կրումով» է ազատ արձակվել, Ղլեչյանը խորհուրդ տվեց Խաչիկյանին հարցնել։

Վազգեն Խաչիկյանի եղբայրը՝ Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ այս թեմայով ավելի ուշ կխոսեն։

Մանրամասները՝ այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG