Մատչելիության հղումներ

Մակեդոնիան «կապացուցի, որ պետք է լինի ՆԱՏՕ-ի 30-րդ անդամը»


Մակեդոնիայի արտգործնախարար Նիկոլա Դիմիտրով, արխիվ
Մակեդոնիայի արտգործնախարար Նիկոլա Դիմիտրով, արխիվ

Մակեդոնիայի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, որ բալկանյան այդ պետությունը ցույց կտա, թե ինչու պետք է լինի ՆԱՏՕ-ի հաջորդ անդամը՝ խոստանալով բարձրացնել պաշտպանական ծախսերը և մեծացնել երկրի դերը Աֆղանստանում Հյուսիսատլանտյան դաշինքի առաքելությունում: Այդ մասին երեկ Բրյուսելում խոսել են Մակեդոնիայի արտգործնախարար Նիկոլա Դիմիտրովն ու պաշտպանության նախարար Ռադմիլա Սեկերինսկան:

«Մենք կապացուցենք, որ պետք է լինենք Հյուսիսատլանտյան դաշինքի 30-րդ անդամը: Մենք կիսում ենք համաշխարհային անվտանգության ու տարածաշրջանային անվտանգության բեռը և հետագայում կբարելավենք այն», - ասել է Դիմիտրովը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG