Մատչելիության հղումներ

Նավալնիին թույլ չեն տալիս աջակիցների հետ հանդիպել Սանկտ Պետերբուրգի կենտրոնում


Ռուսաստան - Ալեքսեյ Նավալնին հանրահավաք է անցկացնում Օմսկում, 17-ը սեպտեմբերի, 2017թ․
Ռուսաստան - Ալեքսեյ Նավալնին հանրահավաք է անցկացնում Օմսկում, 17-ը սեպտեմբերի, 2017թ․

Ռուսաստանցի ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնին պնդում է, որ Սանկտ Պետերբուրգի իշխանությունները պարբերաբար մերժում են հոկտեմբերի 7-ին քաղաքի կենտրոնում աջակիցների հետ հանդիպում արտոնելու իր խնդրանքը:

Իիրեն Ռուսաստանի նախագահի թեկնածու հայտարարած Նավալնին իր կայքում տեղադրված գրառման մեջ ասում է, որ քաղաքային իշխանությունները իրեն միայն առաջարկում են արվարձաններում հանդիպում կազմակերպել, ինչը հարմար չէ մեծ հավաքների համար:

Կարգուկանոնի և օրինականության հարցերով քաղաքային վարչության ներկայացուցիչ Անդրեյ Կրասնովը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին ասել է, թե Նավալնիի աջակիցները «սադրիչներ են», և կարիք չկա, որ նրանք հավաքվեն Սանկտ Պետերբուրգի կենտրոնում:

Նավալնին հայտնում է նաև, որ ևս մեկ անգամ դիմելու է Մարսովո Պոլե հրապարակում հավաք անցկացնելու թույլտվություն ստանալու համար և մերժում ստանալու դեպքում հավաքը կազմակերպելու է Դվորցովայա հրապարակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG