Մատչելիության հղումներ

Պուտին․ Ռուսաստանը ոչնչացնում է իր վերջին քիմիական զենքերը


Ռուսաստանի նախագահը տեսակոնֆերանսի ժամանակ հրահանգում է ոչնչացնել երկրի վերջին քիմիական զենքերը, Նովո-Օգարյովո, 27-ը սեպտեմբերի, 2017թ․
Ռուսաստանի նախագահը տեսակոնֆերանսի ժամանակ հրահանգում է ոչնչացնել երկրի վերջին քիմիական զենքերը, Նովո-Օգարյովո, 27-ը սեպտեմբերի, 2017թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ իր երկիրը ոչնչացնում է վերջին քիմիական զենքերը, ինչը քիմիական սպառազինության հսկողությամբ զբաղվող միջազգային խումբը որակել է «խոշոր քայլ»:

«Սա պատմական իրադարձություն է: Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանի ջանքերը օրինակ կծառայեն այլ երկրների համար», - ասել է Պուտինը՝ ավելացնելով․ - «Միացյալ Նահանգները, դժբախտաբար, չի կատարում իր ստանձնած պարտավորությունները, երբ խոսքը վերաբերում է քիմիական զենքի ոչնչացման ժամկետին»:

ԱՄՆ վարչակազմը անմիջապես չի մեկնաբանել Ռուսաստանի նախագահի խոսքերը:

Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները Քիմիական զենքերի կոնվեցիայի անդամներ են, ինչը պարտավորեցնում էր նրանց ոչնչացնել քիմիական զենքի պաշարները մինչև 2007 թվականը, այնուհետև երկարացված ժամկետով՝ մինչև 2012-ը: Երկու կողմերն էլ չեն կատարել պարտավորությունը նշված ժամանակահատվածում: Ամերիկյան կողմը պնդում է, որ մինչև 2013 թվականը ոչնչացրել է քիմիական զենքի պաշարների մոտ 90 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG