Մատչելիության հղումներ

Ռուսաստանյան հանրությանը զարմացրել է նոր նահանգապետերի նմանությունը


ՌԴ Նիժնի Նովգորոդի նոր նահանգապետ Գլեբ Նիկիտինը
ՌԴ Նիժնի Նովգորոդի նոր նահանգապետ Գլեբ Նիկիտինը

Ռուսաստանում վերջին օրերին մեկը մյուսի հետևից նահանգապետեր են փոխվում: Հանրության ուշադրությունը գրաված այդ գործընթացների ֆոնին Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն բարձրաստիճան չինովնիկներին կոչ է անում տապալել երկրում իրավիճակն ապակայունացնելու փորձերը, մինչդեռ ընդդիմության շրջանում ամենաբարձր վարկանիշն ունեցող գործիչ Ալեքսեյ Նավլանին, ով զրկված է նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից, բողոքի բազմահազարանոց հավաքներ է կազմակերպում Ռուսաստանի տարբեր մարզերում։

Ռուս փորձագետների գնահատմամբ՝ երկիրն արդեն իսկ մտել է նախընտրական փուլ: Շատերի համոզմամբ, կասկածից վեր է, որ հաջորդ տարի կայանալիք ընտրություններում հաղթելու է գործող նախագահ Վլադիմի Պուտինը, ով արդեն 17 տարի է՝ Ռուսաստանի փաստացի առաջնորդն է: Այդուահանդերձ, երկրում ակտիվ նախընտրական գործընթացներ են սկսվել, որոնք ծավալվում են ինչպես իշխանական համակարգի ներսում, այնպես էլ ընդդիմադիր դաշտում։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, թե մի շարք նահանգապետերի այլ մարդկանցով փոխարինումն «ընդամենը նորմալ ռոտացիոն գոծընթաց է»։ Դիտորդներն ուշագրավ են համարում հանգամանքը, որ նոր նահանգապետերը հիմնականում երիտասարդ ու հանրությանն անհայտ մարդիկ են: Նրանց Մոսկվայում կոչում են «Կրեմլի աճեցրած տեխնոկրատներ»։ Քաղաքագետ Միխայիլ Տուլսկիի կարծիքով՝ նահանգապետի պաշտոնում ամեն նշանակման համար պայքարում է միաժամանակ մի քանի «պուտինյան կլան»։

Քաղաքագետ Եվգենի Գոնտմախերի կարծիքով էլ՝ հենց Կրեմլն է զբաղվում նահանագապետերի թեկնածուներով: «Այն տեղեկություններից, որոնք հայտնվել են մամուլում, կադրային քաղաքականությամբ զբաղվում է նախագահի վարչակազմը: Իհարկե վերջին խոսքը Պուտինին է, իսկ վարչակազմն ընտրում է երիտասարդ, միմյանց նման մարդկանց, այնպիսի մարդկանց, որոնք կարող են դուր գալ Պուտինին»,- նշում է քաղաքագետը:

Ռուսական ինտերնետ տարածքում ակտիվորեն քննարկվում է հարցը, թե ինչու են միմյանց այդքան նման Սամարայի և Նիժնի Նովգորոդի մարզերի նորանշանակ նահանգապետերը, թեև ունեն տարբեր ազգանուններ: Նիկիտինը Նիժնի Նովգորոդի նահանգապետն է, իսկ Ազարովը՝ Սամարայի: Նրանք գրեթե նույն տարիքի են, արտաքինից կարծես երկվորյկաներ լինեն, ընդ որում՝ երկուսն էլ անծանոթ են հանրությանը:

Ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնին հայտարարում է, թե եվրոպական կառույցները Ռուսաստանի իշխանություններին ի վերջո կստիպեն չեղարկել «Կիրովլեսի» գործով դատավճիռը, որով Նավալնին դատապատվել էր հինգ տարվա պայմանական անազատության՝ զրկվելով նաև նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից։

Ռուսաստանի դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն, մինչդեռ, պաշտոնյաներին հորդորելով պայքարել երկրում իրավիճակն ապակայանուցնելու փորձերի դեմ, միաժամանակ նշում է՝ երկրում տեղի ունեցած վերջին ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ Ռուսաստանի բնակչությունն «աջակցում է նախագահի քաղաքական կուրսին»։

Հիշեցնենք՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, թե Վաշինգտոնը, հնարավոր է, միջոցներ կտրամադրի ընդդիմությանը՝ նախընտրական շրջանում բողոքի ակցիաներ կազմակերպելու համար։ Ռյաբկովն ասել է նաև, թե արտգործնախարարությունը կանխելու է այդ գործընթացը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG