Այսօր Պաղեստինը միացել է Ինտերպոլին՝ որպես լիարժեք անդամ: Իսրայելը դեմ էր դրան, սակայն Պեկինում անցկացվող Ինտերպոլի համագումարի քվեարկության արդյունքում Պաղեստինը և Սոլոմանյան կղզիները դարձան միջազգային քրեական ոստիկանության կազմակերպության անդամ:
«Պաղեստին պետությունը և Սոլոմոնյան կղզիները հիմա Ինտերպոլի անդամ երկրներ են», - հայտնում է կազմակերպության Թվիթերի էջը:
Ավելի վաղ Իսրայելի արտգործնախարարությունը ասել էր, որ Թել Ավիվը ջանքեր է գործադրում քվեարկությունը մինչև հաջորդ տարի հետաձգելու համար: Իսրայելը պնդում էր, որ Պաղեստինը պետություն չէ և իրավունք չունի անդամակցելու Ինտերպոլին:
Պաղեստինա-իսրայելական բանակցությունները ավելի քան երկու տասնամյակ շարունակվում են, բայց կարգավորման վերջնական լուծումը համաձայնեցված չէ: