Մատչելիության հղումներ

Վրաստանի վարչապետը այսօր Բեռլինում հանդիպելու է Գերմանիայի կանցլերին


Անգելա Մերկել և Գիորգի Կվիրիկաշվիլի, արխիվ
Անգելա Մերկել և Գիորգի Կվիրիկաշվիլի, արխիվ

Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին այսօր հանդիպելու է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանի իրավիճակը և Եվրամիության հետ Վրաստանի համագործակցության հեռանկարները:

Այս մասին հաղորդում է «Գրուզիա օնլայն»-ը, նշելով, որ անցած կիրակի Գերմանիայում կայացած ընտրություններից հետո Վրաստանի վարչապետը արտերկրի առաջին առաջնորդն է, ում հետ հանդիպում է կանցլերը:

Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն և վարչապետի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Թելո Ջափարիձեն:

Կիրակի օրը Գերմանիայում անցկացված ընտրություններում, հիշեցնենք, հաղթել է Անգելա Մերկելի քաղաքական ուժը՝ ստանալով քվեների 33 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG