Մատչելիության հղումներ

Ադրբեջանում խոշոր ավտովթարի հետևանքով 7 մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ


Ավտովթար, արխիվ
Ավտովթար, արխիվ

Անցած գիշեր Ադրբեջանի Իսմայիլովի շրջանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Միմյանց են բախվել ուղևորներով լի երկու մարդատար ավտոմեքենաներ:

Վթարի հետևանքով 7 մարդ է զոհվել, այդ թվում՝ 3 երեխա: Նրանց ինքնությունը պարզվել է միայն դատաբժշկական փորձաքննությունների միջոցով:

Ավտոմեքենաներից մեկը վարել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի Ուիլյամ Հենրին: Նա ծանր վնասվածքներով տեղափոխվել է Գաբալայի հիվանդանոց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG