Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը այցելել են Աֆղանստան


Ջեյմս Մաթիս և Յենս Ստոլտենբերգ, արխիվ
Ջեյմս Մաթիս և Յենս Ստոլտենբերգ, արխիվ

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նախապես չհայտարարված այց են կատարել Աֆղանստան: Սեպտեմբերի 27-ին նրանք ժամանել են Քաբուլ: Այս մասին հայտնել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության ներկայացուցիչը:

Մաթիսը և Ստոլտենբերգը հանդիպելու են Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի, ամերիկյան ուժերի հրամանատարների և զինծառայողների, ՆԱՏՕ-ի առաքելության ներկայացուցիչների հետ: Նախատեսված է մամուլի համատեղ ասուլիս Աֆղանստանի նախագահի հետ:

Անցած ամիս ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Աֆղանստանում ամերիկյան նոր ռազմավարության մասին, ըստ որի՝ ևս 3 հազար զինծառայող կուղարկվի Աֆղանստան, միանալու այնտեղ գտնվող 11-հազարանոց զորախմբին:

Սակայն ընդդիմախոսները կասկածում են, թե ամերիկյան ուժերի համալրումը կարող է արդյունավետ լինել: Նախկինում Աֆղանստանում շուրջ 100 հազար զինծառայող էր տեղակայված:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG