Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը ընդլայնեց պատժամիջոցները Փհենյանի դեմ


Միացյալ Նահանգները ընդլայնեց Հյուսիսային Կորեայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները «սև ցուցակում» ընդգրկելով հյուսիսկորեական 8 բանկերի և ֆինանսական համակարգին կապված 26 անհատների:

Խոսքն այն մարդկանց մասին է, որոնք իրենց երկրի բանկերը ներկայացնում են Չինաստանում, Ռուսաստանում, Լիբիայում և Արաբական Միացյալ Էմիրություններում:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչին ասել է, որ քայլերը ուղղված են Հյուսիսային Կորեայի մեկուսացմանը, որպեսզի խաղաղ ճանապարհով Կորեական թերակղզում միջուկազերծ գոտի հաստատվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG