Մատչելիության հղումներ

Պակիստանի նախկին վարչապետը մասնակցեց իր գործով դատական նիստին


Պակիստանի նախկին վարչապետ Նավազ Շարիֆ, արխիվ
Պակիստանի նախկին վարչապետ Նավազ Շարիֆ, արխիվ

Պակիստանի նախկին վարչապետ Նավազ Շարիֆն այսօր ներկայացել է իրեն առաջադրված մի շարք կոռուպցիոն մեղադրանքների գործով ընթացող դատական նիստին:

Հուլիսի 28-ին պաշտոնանկ արվելուց հետո Շարիֆն առաջին անգամ է ներկայանում Իսլամաբադի դատարան: Ի դեպ, դատարանը Շարիֆի դուստրերին, որդիներին և փեսային նույնպես պարտավորեցրել է մինչև շաբաթվա վերջը ներկայանալ դատական նիստին:

Երեք անգամ Պակիստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրած Շարիֆը և նրա ընտանիքի մի շարք անդամներ ներգրավված են բազմաթիվ կոռուպցիոն գործերում, որոնք իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել 2016 թվականին պանամական փաստաթղթերի հրապարակման արդյունքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG