Մատչելիության հղումներ

Գերմանիայի նախկին կանցլերը՝ «Ռոսնեֆթ»-ի նախագահ


Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդեր, արխիվ

Ռուսաստանի կառավարությունը հաստատել է Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի թեկնածությունը ռուսաստանյան նավթային հսկա «Ռոսնեֆթ»-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով սեփական աղբյուրները:

Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Շրյոդերը, ով, ի դեպ, հայտնի է Ռուսաստանի նախագահի հետ ընկերական կապերով, ընդունել է ՌԴ իշխանությունների առաջարկը՝ չնայած ԳԴՀ-ում իր հասցեին շարունակվող քննադատությունների տարափին: Շրյոդերին քննադատել է անգամ Գերմանիայի ներկայիս կանցլեր Անգելա Մերկելը, հիշեցնելով, որ «Ռոսնեֆթ»-ը ներառված է Եվրամիության պատժամիջոցների ցանկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG