Մատչելիության հղումներ

ՌԴ-ում դեռևս չեն գիտակցում նոր պատժամիջոցների վտանգավորությունը․ Կուդրին 


ՌԴ ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրին, արխիվ
ՌԴ ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրին, արխիվ

Ռուսաստանի թերևս ամենահեղինակավոր տնտեսագետ, նախագահ Պուտինի մտերիմ թիմակիցը համարվող՝ ֆինանսերի նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը «Դոժդ» հեռուստաընկերության եթերում հայտարարել է, թե ԱՄՆ-ի սահմանած վերջին պատժամիջոցներն ավելի վտանգավոր են Ռուսաստանի տնետեսության համար, քան նախկին բոլոր պատժամիջոցները միասին։

Կուդրինի խոսքով՝ Ռուսաստանում դեռևս ամբողջովին չեն գիտակցում, թե ինչ վտանգ են իրենց մեջ կրում այդ նոր սահմանափակումները: «Հիմա ոչ միայն ամերիկյան, այլ նաև եվրոպական ընկերություններն ու բանկերը ռուսական ընկերությունների հետ համագործակցելու իրավունք չունեն, քանի որ հակառակ դեպքում նրանց նկատմամբ նույնպես պատժամիջոցներ կկիրառվեն»,- ասել է ՌԴ ֆինանսների նախկին նախարարը:

Նրա խոսքով՝ հենց այդ պատճառով եվրոպական ընկերությունները պարզապես կխուսափեն ռուսների հետ համագործակցելուց: «Մենք այդ վտանգը դեռ չեն զգացել, քանի որ նոր կանոնները կսկսեն գործել միայն սեպտեմբերի վերջից, իսկ գործելուց հետո ռուսական ըկներություններն անմիջապես կզգան դրանց բացասական ազդեցությունը»,- նշել է Ալեքսեյ Կուդրինը:

Ըստ նրա, առնվազն միջնաժամկետ կտրվածքով ամերիկյան պատժամիջոցները հանդիսանալու են Ռուսաստանի տնտեսության իրավիճակը պայմանավորող հիմնական գործոններից մեկը։ Պատժամիջոցների թիրախում հայտնված ընկերությունների ցանկում են ռուսական խոշորագույն բանկեր, էներգետիկ ոլորտում գործող ընկերություններ:

Օգոստոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վավերացրեց Կոնգրեսի կողմից ընդունված՝ Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի և Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանող օրենսդրական փաթեթը, որում ծավալուն մի հատված նվիրված է հատկապես Մոսկվայի հանդեպ սահմանափակումներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG