Մատչելիության հղումներ

Ուզբեկ այլախոհ գրողը որոշել է վերադառնալ ինքնակամ աքսորից


Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը ելույթ է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, Նյու Յորք, 18-ը սեպտեմբերի, 2017թ․
Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը ելույթ է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, Նյու Յորք, 18-ը սեպտեմբերի, 2017թ․

Տարիներ առաջ ինքնակամ աքսորի դիմած հայտնի ուզբեկ գրող Նուրուլո Օթախանովը որոշել է վերադառնալ հայրենիք: Թուրքիայում ապաստանած գրողը այս մասին հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի ուզբեկական ծառայությանը, նշելով, որ իր որոշման վրա ազդել է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի կոչը դրսում ապրող ուզբեկներին՝ վերադառնալ հայրենիք:

Օթախանովը իր ստեղծագործություններում մշտապես կոշտ քննադատել է Ուզբեկստանի իշխանություններին, որոնք մինչև անցած տարի գրեթե անփոփոխ են եղել: Գրողի անունը ընդգրկվել էր Ուզբեկստանի անցանկալի անձանց ցուցակում: Այս տարվա օգոստոսին Ուզբեկստանի նորընտիր նախագահ Շավքաթ Միրզիյոևի կառավարությունը հազարավոր մարդկանց անուններ է ջնջել այդ ցուցակից՝ այլախոհների, կրոնական գործիչների: Օթախանովն ասել է, որ հենց այդ քայլն է իրեն դրդել վերադառնալ հայրենիք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG