Մատչելիության հղումներ

Իտալիայում և Գերմանիայում վրացիների հանցախումբ է ձերբակալվել


Գերմանիա - Ոստիկանությունը հատուկ գործողության ժամանակ, արխիվ

Իտալիայում և Գերմանիայում ազգությամբ վրացի մի քանի տասնյակ բնակարանային գողեր են ձերբակալվել, հաղորդում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը:

Իտալական և գերմանական իրավապահ մարմինների տվյալներով՝ հանցավոր խմբի անդամները վերջին երկու տարվա ընթացքում 85 բնակարան են թալանել Գերմանիայի և Իտալիայի տարբեր քաղաքներում:

Ամիսներ առաջ էլ հաղորդվել էր, որ ազգությամբ վրացի մի քանի տասնյակ հանցագործներ Հունաստանում, Իսպանիայում և Գերմանիայում են ձերբակալվել:

Վրացական հանցաշխարհը, հիշեցնենք, Եվրամիության և Վրաստանի միջև ազատ վիզային ռեժիմի հաստատման գլխավոր խոչընդոտներից էր: Գերմանական ոստիկանության տվյալներով՝ 2015-ին Գերմանիայում 167 հազար բնակարանային գողություն է կատարվել, որոնց մեծ մասի հեղինակները հենց վրացիներն են:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG