Մատչելիության հղումներ

«Ռոսկոմնադզոր»-ը սպառնում է 2018-ին արգելափակել «Ֆեյսբուք»-ը


Ռուսաստանի հեռահաղորդակցության ոլորտը վերահսկող «Ռոսկոմնադզոր» գործակալությունը սպառնում է 2018 թվականին արգելափակել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը, եթե ընկերությունը չսկսի ռուսաստանցի օգտատերերի տվյալները տեղափոխել երկրի տարածք: Այս մասին «Ինտերֆաքս» լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է կառույցի ղեկավար Ալեքսանդր Ժարովը:

Պաշտոնյան նշել է, որ «Ֆեյսբուք»-ը կարող է արգելափակվել նույն սցենարով, ինչպես «Լինքդին»-ի դեպքում էր:

Ռուսաստանում երկրի քաղաքացիների անձնական տվյալների պահպանության մասին օրենքը գործում է 2015 թվականից: Օրենքը ընկերություններին պարտավորեցնում է ռուսաստանցիների անձնական տվյալները պահել երկրի տարածքում: Հակառակ դեպքում՝ «Ռոսկոմնադզոր»-ը կարող է արգելափակել կայքի մուտքը երկրի տարածք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG